10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. Առողջապահության նախարար (Video)
VIDEOՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել:
Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը:
Ըստ դրա, օրինակ`նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



