Սերժ Սարգսյանի պարտքը
SOCIETYՀայելի / Եվրամիությունը լիահույս է, որ Հայաստանն այս անգամ կստորագրի՝ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերն հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ այդ համոզմանն է եկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում:
«Այո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, գիտենք, թե ինչ կատարվեց 2013 թվականին, բայց այժմ նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության հետ և սա կարևոր է մեզ՝ Եվրամիության համար», – նշեց Մաքալիստերը: – «Հույս ունեմ, որ այս մանրակրկիտ և բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին, քանի որ դա շահեկան կլինի Հայաստանի ժողովրդի և բիզնեսի համար», – հավելեց նա:
շարունակությունը՝ կայքում



