Հրաձգություն Էր Ռիադի դպրոցներից մեկում
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի Էր Ռիադում տեղի է ունեցել հրաձգություն հեղինակավոր ուսումնական հասատատության տարածքում։ Նախնական տվյալներով, հանցագործը ծագումով իրաքցի նախկին ուսուցիչ է, իսկ նրա զոհերը՝ երկու մանկավարժներ։
Կրակոցները հնչել են Kingdom Schools դպրոցում, որտեղ այդ պահին աշակերտներ չկային, միայն մանկավարժներն էին։
Երկու ուսուցիչ մահացու վիրավորում են ստացել, զոհվածներից մեկը ԱՄՆ քաղաքացի է։ Վիրավորվել է դպրոցի եւս մեկ աշխատակից։
Դպրոցից ոչ հեռու գտնվող ԱՄՆ դեսպանատնից հաստատել են հրաձգության մասին տեղեկությունը ։ «Կրակողը դեռ դպրոցում է։ Դպրոցը փակվել է, այնտեղ երեխաներ չկան։ Խնդրում ենք չմոտենալ դեպքի վայրին»,- հավելել են դիվանագետները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



