Լեհաստանը պնախարարը նախորդ կառավարությանը մեղադրել է Սմոլենսկի ավիավթարից հետո հանցավոր անփութություն դրսեւորելու մեջ
INTERNATIONAL NEWSԼեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը նախորդ կառավարությանը մեղադրել է Սմոլենսկի ավիավթարից հետո հանցավոր անփութության մեջ։
Մացարեւիչը հայտնել է, որ 2010-ի սեպտեմբերին այն ժամանակվա վարչապետ Դոնալդ Տուսկը ու առողջապահության նախարար Էվա Կոպաչը գիտեին Սմոլենսկի ավիավթարի զոհերի մարմինների փոխարինման մասին, բայց ոչինչ չեն արել սկանդալը կանխելու համար, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ կործանվել է «Տու-154» օդանավը, ինչի հետեւանքով զոհվել են Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին ու պաշտոնական պատվիրակության անդամները՝ ընդամենը 96 մարդ։ Անցած տարի վթարի հետաքննության շրջանակում արտաշիրիմվել էին ավիավթարի զոհերի մարմինները։ Պարզվել է, որ որոշ զոհերի դագաղներում այլ մարդկանց մարմինների մասեր էին։ «Այդ պաշտոնյաները տեղյակ էին այդ մասին, բայց թաքցրել են այդ տեղեկությունը, ոչ մի եզրակացություն չանելով»,- նշել է Անտոնի Մացերեւիչը՝ հավելելով, որ Դոնալդ Տուսկի կառավարությունը չի կանխել զոհերի մարմինների պղծումը։
Իսկ առողջապահության նախկին նախարար Էվա Կոպաչին օրերս հարցաքննել են, նրան կասկածում են Սմոլենսկի ավիավթարի զոհերի մարմինների դատաբժշկական փորձաքննության անցկացման ժամանակ ծառայողական անփութություն դրսեւորելու մեջ։



