Մուրացանի հոսպիտալի պետն ազատվել է աշխատանքից
SOCIETYԿենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, նա ազատվել է աշխատանքից։ Մենք այնպես չէ, որ հրաժարվելու ենք նրա ծառայություններից։ Բայց նա ազատվել է ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, որ Ասատրյանը պաշտոնը հանձնել է մայիսի 12-ին։ Խաչատրյանը հերքեց այն տեղեկությունը, թԵ Ասատրյանի ազատումը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Խաչատրյանը հավելեց՝ այս պահին մի քանի թեկնածու կա, որոնցից կընտրեն լավագույնին:
Քրիստինա Աղալարյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



