Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի տարաձայնությունները հարթվել են
POLITICSԱզգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է, որ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ որևէ տարաձայնություն չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանի հետ բոլոր տարաձայնությունները հարթված են և այս պահին որ! ևէ խնդիր չկա: «Ես Ազգային ժողով գալիս եմ իմ օրենսդրական գործունեությունը կատարելու, ոչ թե այս կամ այն անձի հետ խնդիրներ ստեղծելու»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե ինքը հրապարակավ վիրավորել է Նաիրա Զոհրաբյանին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես հրապարակավ շատ բան եմ ասել: Սակայն մեր հարաբերությունները հիմա նորմալ են, ամեն ինչ հարթվել է, և որևէ տարաձայնություն չկա»:
Նա ընդգծեց, որ իրենց հաշտեցման գործում մեծ ներդրում է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես իմ գործառույթները իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան: Եվ, եթե իմ խմբակցությունը գոհ լինի այն աշխատանքից, որը ես կկատարեմ, հրաժարական տալու որևէ հիմք չեմ տեսնում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ինքը ևս հրաժարական ներկայացնի:



