Քննարկվել են ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:
Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների վրա:
Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:
Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնելու է Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



