Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


ՀԱՄԱՍ–ը նորից Իրանի՞ն է փարվում

INTERNATIONAL NEWS
Լոնդոնում լույս տեսնող սաուդական Աշ–Շարք–ալ–Ասուատ թերթի վերջին հրապարակումներից մեկը ռումբի պայթյունի պես է հնչել Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արաբական աշխարհում, ԱՄՆ–ում և Իսրայելում: Ըստ այդ հրապարակման՝ անցած հանգստյան օրերին Լիբանանում կայացել է Հըզբոլլահի, վերջին տարիներին Իրանից տարածություն պահպանող ՀԱՄԱՍ–ի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների միջև, որի ընթացքում, իբր, հարթվել են տարաձայնությունները, և Իրանը նախնական համաձայնություն է տվել ՀԱՄԱՍ–ին ֆինանսավորելու վերաբերյալ: Նույն աղբյուրի համաձայն՝ առաջիկայում սպասվում է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի նորընտիր ղեկավար Իսմայիլ Քանիայի այցն Իրան, որպեսզի վերջնականապես հարթվեն Սիրիայի պատերազմի ընթացքում բռնկված տարաձայնությունները և նոր կամուրջներ գցվեն Իրանի ու ՀԱՄԱՍ–ի միջև:
 
Հարկ է նշել, որ հրապարակումն, այնուամենայնիվ, մոտ է ճշմարտությանը: Եվ ոչ թե այն պատճառով, որ իսրայելական ՄՈՍԱԴ–ը նույնպես հաստատել է տեղեկությունը, որովհետև այս կառույցից, հայտնի պատճառով, կարող էր նաև ապատեղեկատվություն հնչել, այլ պայմանավորված այն փաստով, որ վերջին շրջանում ՀԱՄԱՍ–ը կրկին վերապահումներ ունի Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմու Աբասի նկատմամբ և չի վստահում Թրամփ–Իսրայել՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անորոշ պլանին:
 
 
Իրանի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի ապացույց էր նաև ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ընտրությունը, որում մերժվեց Իրանի համար անընդունելի թեկնածու, Մուսա Աբու Մարզրուկն, ու ընտրվեց Քանիան, որը Թեհրանի հետ համագործակցության մեծ փորձ ունի: Նշանակալի էր նաև Իրանի Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետ, գեներալ Ռամազան Շարիֆի խոսքը՝ Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ, որում գեներալը լուսահոգի Իմամ Խոմեյնիի արժեքավոր հիշատակի կարևոր ժառանգություններից մեկն էլ Պաղեստինի իրավազրկված ժողովրդի արդարացի հաղթանակը համարեց սիոնիստների դեմ, կոչ անելով վերջ դնել իսլամական հասարակությունների միջև թշնամանքին, ավելացնել գործակցությունն ու համադրումները՝ պաղեստինյան հարցն առանցք դիտարկելով:
 
 
ՀԱՄԱՍ–ին, հավանաբար, խուճապի է մատնել նաև այն փաստը, որ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ հաստատեց բոլոր այն կառավարությունների, անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք կօժանդակեն ՀԱՄԱՍ–ին, Իսլամական ջիհադ կազմակերպությանն ու այլոց: Հանգամանք, որ ՀԱՄԱՍ–ին կզրկի ԱՄՆ դաշնակից սաուդիների, Քաթարի, նույնիսկ Թուրքիայի և, իհարկե, Աբասի օգնությունից, որն այժմ հարյուր անգամ պիտի մտածի՝ ՀԱՄԱՍ–ի կողմից վերահսկվող Գազայի հատված որևէ բան փոխադրելուց առաջ:
 
Անշուշտ, Իրանը քաջատեղյակ է բոլոր դետալներին: Եվ այժմ, երբ նաև ՀԱՇԴ–ալ–Շաաբը՝ Իրաքի ժողովրդական ուժերն են հայտարարել Սիրիային օգնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ «մոտենում են Սիրիայի սահմանին, և Ասադի բանակն այժմ կարող է ավելի հեշտությամբ առաջանալ հյուսիսում գտնվող Ռաքքա՝ այդկերպ ազդարարելով ԴԱԻՇ–ի վերջն ու Սիրիա–Իրաք, Սիրիա–Հորդանան սահմանի՝ ամերիկյան վերահսկողության պլանի ձախողումը, թիկունքում լոյալ կամ բարեկամական ՀԱՄԱՍ ունենալը շատ օգտակար կլինի: Հավելենք նաև Իրաքի շիական Բադր կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ–Ամերիին, որը նույնպես հայտարարել է ընդհուպ՝ Սիրիայում ԴԱԻՇ–ին հետապնդելու մասին, ընդ որում՝ Ասադի համաձայնությամբ...
 
 
Գոհար Սիմոնյան
Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR