Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել Է 65-ի
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել Է 65-ի: Այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Նախարարությունում հաստատել են 65 մարդու զոհվելը: Գերատեսչության տվյալներով՝ վերքեր Է ստացել 325 մարդ:
Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: Պայթյունի վայրից ոչ հեռու գտնվում են նաեւ Ճապոնիայի, Իրանի եւ Հնդկաստանի դեսպանատները:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել են Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել Է «Սինհուա» գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:
Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, որ պայթյունը վնաս Է հասցրել Ֆրանսիայի դեսպանատանը: «Նյութական վնաս Է հասցվել Քաբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին: Ներկայում տվյալներ չկան այն մասին, որ Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներից որեւԷ մեկը տուժել Է»,-ասել Է նախարարը:
Աֆղանստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները եւ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի համալիրը չեն տուժել, ինչի մասին հայտնել Է Աֆղանստանում ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Ալեքսեյ Կոսարեւը: Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



