Թրամփն աշխարհի ղեկավարներին հորդորել Է զանգահարել իր շարժական հեռախոսին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շարժական հեռախոսի համարը տվել Է աշխարհի ղեկավարներին եւ նրանց հորդորել՝ իրեն զանգահարել ուղղակիորեն: Այդ մասին գրել Է Associated Press-ը:
Գործակալությունն ընդգծում Է, որ «Թրամփի անսովոր հրավերը խախտում Է դիվանագիտական արարողակարգը եւ մտահոգություն Է հարուցում ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարի հաղորդակցուղիների անվտանգության եւ գաղտինության ռեժիմի վերաբերյալ: Ամերիկացի նախկին եւ գործող պաշտոնյաների տեղեկատվությամբ՝ Թրամփն առաջարկել Է շարժական հեռախոսով իր հետ կապվել Մեքսիկայի եւ Կանադայի ղեկավարներին:
Միայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Է օգտվել Միացյալ Նահանգների ղեկավարի առաջարկությունից:
Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը նաեւ հեռախոսահամարներ Է փոխանակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



