Մահացել է դերասանուհի Մոլի Փիթերսը
LIFE75 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Մոլի Փիթերսը: Դերասանուհին հայտնի էր 1965 թվականին Шаровая молния ֆիլմում Ջեյմս Բոնդի կնոջ կերպարը մարմնավորելու շնորհիվ:
«Մեզ համար ցավալի է լսել, որ Մոլի Փիթերսը 75 տարեկանում մահացել է: Մտքերով այժմ նրա ընտանիքի հետ ենք»,- գրված էր Ջեյմս Բոնդի թվիթերյան պաշտոնական էջում:
Life-ը գրում է, որ Փիթերսն առաջին դերասանուհին էր, ով «համարձակվել» է մերկանալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկում: Այն ժամանակ դա քննադատությունների ու քննարկումների մեծ ալիքներ էր բարձրացրել:
Նշենք նաև, որ իր կարճատև կարիերայի ընթացքում Մոլին հասցրել է երեք ֆիլմում նկարահանվել ու երկու հեռուստատեսային ծրագրում:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



