Քաբուլում տասնյակ մարդիկ են զոհվել Գերմանիայի դեսպանատան մոտ իրականացված պայթյունից
INTERNATIONAL NEWSՏասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը:
«Տասնյակ մարդիկ են զոհվել, եւս ավելի քան 100-ը վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունից»,- ասված Է գործակալության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնել Էր 60 վիրավորների մասին: Իր հերթին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով աֆղանիցի պաշտոնյաների, հայտնել Է որ պայթյունի հետեւանքով 50 մարդ Է «սպանվել ու վիրավորվել»:
Քաբուլում ուժգին պայթյունը որոտացել Է մայիսի 31-ի առավոտյան նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Բազմաթիվ շենքեր վնասված են, կոտրվել են դրանց պատուհաններն ու դռները: Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել ականապատված ավտոմեքենա: Պայթյունի հետեւանքով նաեւ վնասվել Է Քաբուլում Սինհուա գորակալության բյուրոյի շենքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



