Ռուսաստանում տղամարդը դանակահարել է բազմազավակ մորը եւ առեւանգել նրա 9-ամյա դստերը
SOCIETYՌուսաստանում Իվոնովոյի մարզի բնակչի նկատմամբ, որը մեղադրվում է բազմազավակ մորն սպանելու եւ նրա 9-ամյա դստերն առեւանգելու մեջ, քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարությունից:
Քննիչների վարկածով, հունիսի 12-ի գիշերը Լբովո գյուղում վեճի ժամանակ 50-ամյա տղամարդը դանակահարել է Մոսկվայի մարզի 32-ամյա բնակչուհուն: Հետո նա առեւանգել է կնոջ 9-ամյա դստերը եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Սպանված կինը գյուղ էր եկել իր երեք երեխաների հետ՝ ամառային հանգստի, հաղորդում է «Վեստին»:
Առեւանգված աղջկան ողջ են գտել: Կասկածյալը հետախուզման մեջ է: Ռուսաստանի ՆԳՆ Իվանովոյի մարզային վարչությունը 500 հազար ռուբլի պարգեւատրում է խոստացել ենթադրյալ հանցագործի մասին տեղեկություններ հայտնելու համար:
«Հանցագործության մեջ կասկածվում է նախկինում դատապարտված, գործազուրկ Վարելի Կոնիգինը: Նա եղել է հարբած վիճակում, իսկ դեպքից մեկ օր առաջ շփվել է զոհի ու խաղացել նրա երեխաների հետ»,-նշել են ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունում:



