Նիդեռլանդների Սենատը հավանություն տվեց Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրին
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը պաշտպանել Է Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը: Նիդեռլանդները վերջին երկիրն Էր, որը չԷր վավերացրել այդ համաձայնագիրը: Կառավարությունը ասոցացման համաձայնագրին հավանություն Էր տվել 2016 թվականի դեկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սենատը համաձայնագիրը վավերացրել Է մայիսի 30-ին: Վավերացման գործընթացն ավարտելու համար համաձայնագիրը պետք Է վավերացվի Նիդեռլանդների կառավարության կողմից:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կստորագրի Վիլեմ-Ալեքսանդր թագավորը, այն կհրապարակվի կառավարության պաշտոնական հանդեսում: Դրանից անմիջապես հետո Նիդեռլանդները վավերագրերը կհանձնեն Եվրամիությանը, եւ հաջորդ ամսվա առաջին օրը ուժ մեջ կմտնի Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման համաձայնագիրը:
Նիդեռլանդները մնում Էր ԵՄ-ի միակ երկիրը, որը չԷր վավերացրել համաձայնագիրը: Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը վավերացմանը հավանություն Էր տվել փետրվարի 23-ին:



