Լեհաստանի նախագահը հանդիպումներ Է անցկացնում Վրաստանում
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել Է, որ երկիրն աջակցում Է Վրաստանին ՆԱՏՕ-ին նրա ինտեգրացման ճանապարհին:
Դուդան, ինչպես նաեւ նրա տիկինը՝ Ագատա Կոռնհաուսեր-Դուդան, Վրաստան են ժամանել նախօրյակին, հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունը մայիսի 30-ի առավոտյան տեղի Է ունեցել Վրաստանի նախագահի պալատում: Պլանավորված են Լեհաստանի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: «Ես համաձայն եմ ՆԱՏՕ-ի այն հայտարարություններին, որ նրա դռները միշտ բաց են: ՆԱՏՕ-ն ագրեսիվ դաշինք չԷ, դա հավերժ պաշտպանվող դաշինք Է: Վրաստանը մշտապես գտնվում Է ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, եւ նա դաշինքի կայուն գործընկերն Է: Ես ջերմորեն պաշտպանում եմ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը»,-ասել Է Դուդան՝ ելույթ ունենալով վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը «դժվարին գործընթաց Է»: «Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանն անպայմանորեն կդառնա դաշինքի անդամ»,-հայտարարել Է Լեհաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



