Գագիկ Սուրենյանը բացում է փակագծերը․ ո՞վ է նրա կինը, որտեղ են սովորում երեխաները
LIFEMypage.am-ը գրում է.
- Բարև Ձեզ պարոն Սուրենյան։ Նախ շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ։ Դուք այս պահին համարվում եք ֆեյսբուքյան ամենաակտիվ օգտատերերից մեկը, դա Ձեզ օգնում թե՞ խանգարում է։ Ի՞նչ է ֆեյսբուքը Ձեզ համար։
- Հանրային դեմք լինելը ցանկացած բնագավառում մարդուն խանգարում է, դու կորցնում էս ազատությունդ, չես կարող քեզ թույլ տալ այն, ինչ դու ցանկանում ես, քանի որ ժամեր անց կդառնաս հանրային քնարկման առարկա:
- Ինչպես հասկացա, դեռ ոչ ոք Ձեր կնոջից դեռ հարցազրույց չի վերցրել, մեր առաջարկը նույնպես մերժվեց։ Կպատմեք՝ ի՞նչ մասնագիտություն ունի Ձեր կինը, աշխատո՞ւմ է նա։
- Կինս օդերևութաբան է․ սովորել ենք միասին, աշխատում ենք միասին:

- Ինչպես է Ձեր կինը վերաբերվում Ձեր ֆեյսբուքյան ակտիվությանը և այդ ակտիվությունից բխող գեղեցիկ սեռի նամակներին։
- Նորմալ է վերաբերվում, մարդն ամեն ինչն էլ աստիճանաբար ադապտացվում է:
- Եթե չեմ սխալվում 2 երեխա ունեք, քանի՞ տարեկան են, որ դպրոցում են սովորում, և նրանց համար դպրոց ընտրելիս Ձեր հայտնիությունը ինչ որ կերպ օգնե՞ց Ձեզ։
- Մեծ դուստրս 7 տարեկան է և սովորում է Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոցում, իսկ փոքր դուստրս 4 տարեկան է և հաճախում է մանկապարտեզ:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



