Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


UWC Dilijan-ը ճանապարհել է շրջանավարտների իր երկրորդ սերունդը

SOCIETY

UWC Dilijan միջազգային դպրոցը մայիսի 27-ին ճանապարհեց շրջանավարտների իր երկրորդ սերունդը՝  87 երիտասարդ տղաներ եւ աղջիկներ 50 երկրից, որոնք ձեռնարկում են իրենց առաջին քայլերը մեծ աշխարհում։ Այս մասին տեղեկացրին դպրոցից:

«Դուք պատրաստ եք փոխել աշխարհը»,- իր ողջույնի խոսքում հայտարարեց UWC Dilijan-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ հաջողություն մաղթելով բոլոր շրջանավարտներին։  

Ամբողջ ավարտական օրը նվիրված էր 2017-ի շրջանավարտների հրաժեշտին։ Այն լի էր հուզիչ միջոցառումներով, որոնք թույլ տվեցին 700 հյուրերին ընկղմվել  UWC շարժման մթնոլորտ։

Առավոտը մեկնարկեց «Կրթությունը եւ կյանքը UWC Dilijan-ում» խորագիրը կրող միջոցառումների շարքով, որոնք ուսանողների ծնողներին, հյուրերին եւ դպրոցի դոնորներին ծանոթացրեցին դպրոցի հետաքրքրաշարժ եւ ոգեշնչող կրթական գործընթացին։ Ուսանողները եւ դասախոսներն անցկացրեցին անգլերենի, իսպաներենի, ֆիզիկայի, պատմության, ինչպես նաեւ տնտեսագիտության, բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի բաց դասեր, կազմակերպեցին կերպարվեստի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդես, թատերական ներկայացում եւ նորաձեւության հանդես, որը պատրաստված էր շրջանավարտներից մեկի կողմից, հանդես եկան մարտարվեստի բաժնի ցուցադրական ելույթով եւ անցկացրեցին ֆուտբոլային հանդիպում։  

Օրը շարունակվեց «Aurora Dialogues» քննարկումներով, որոնք կազմում են համաշխարհային հումանիտար ամենասուր խնդիրների լուծմանը նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մի մասը։ Այս տարի դրանք անցկացվեցին Երեւանում եւ Դիլիջանում՝ մայիսի 26-ին եւ 28-ին։ UWC Dilijan-ի սաները, դասախոսները եւ միջոցառման հյուրերը հրավիրված էին մասնակցելու «Ժամանակն է գործել» քննարկմանը, որն իրենից ներկայացնում էր առաջատար հումանիտար գործիչների, բարեգործների եւ կրթության ոլորտի մասնագետների շնորհանդեսների եւ բաց քննարկումների շարք։ Բանավեճերը նվիրված էին կրթության համատարած հասանելիության, հումանիտար ճգնաժամերի լուսաբանման եւ դրանց հանդեպ աշխարհի ուշադրության սեւեռման գործում ԶԼՄ-ների դերի, մարդու իրավունքների պաշտպանության, դերային մոդելների ստեղծման, խոչընդոտների հաղթահարման, փախստականներին եւ ռիսկային այլ խմբերի ներկայացուցիչներին օգնության ցուցաբերման խնդիրներին։

UWC միջազգային շարժումը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որոնց միավորում է առաքելությունների ընդհանրությունը, փորձում են բարձրացնել ամենասուր հումանիտար խնդիրների մասին հանրության իրազեկման մակարդակը եւ ձեռնարկել ակտիվ քայլեր՝ դրանց լուծում գտնելու նպատակով։

Քննարկումների խոսնակների եւ մասնակիցների թվում էին «Ավրորա» մրցանակի 2016 թ-ի դափնեկիր, «Շալոմի տուն» եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարետ Բարանկիցեն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհում խաղաղութան տարածման ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, լիբերիացի Լեյմա Գբովին, բռնի արտագաղթի եւ միջազգային հարաբերությունների մասնագետ, Փախստականների խնդիրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Օքսֆորդի համալսարանի Գրին Տեմփլտոն քոլեջի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Ալեքսադր Բեյթսը, թագուհի Ռանիայի Կրթության և զարգացման ֆոնդի գլխավոր տնօրեն Հայֆա ալ-Աթթիան, գրող եւ բարեգործ Նարինե Աբգարյանը, ինչպես նաեւ այլ ակնառու հասարակական եւ հումանիտար գործիչներ, կրթության ոլորտի մասնագետներ եւ ԶԼՄների ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով «Կրթությունը բոլորի համար» քննարկմանը՝ UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլտերմանը պատմեց, թե ինչպիսինն է UWC շարժման մոտեցումը կրթական գործընթացին։ Տարբեր սոցիալական խավերի տաղանդավոր երեխաներին բարձրակարգ կրթության մատուցումը օգնում է ոչ միայն ուսանողների եւ իրենց ծնողների, այլեւ ամբողջ հասարակության առաջընթացին։ «UWC-ն խրախուսում է երեխաներին դառնալ հասարակության առաջնորդ, իրացնել իրենց ներուժը եւ գործել։ Չեմ ուզում ճնշում գործադրել այսօրվա շր! ջանավարտների վրա, բայց սա այն է, ինչ ակնկալում ենք ստանալ ձեզնից»,- հայտարարեց նա։

Քննարկումների ծրագիրը ներառում էր նաեւ UWC համակարգի երեք դպրոցների ուսանողների շնորհանդեսներ։ Դրանք են՝ Հնդկաստանի UWC Mahindra College-ը, Սվազիլենդի Waterford Kamhlaba UWC-ն, որտեղ սովորում են ուսանողներ ողջ աֆրիկյան մայրցամաքից, եւ Գերմանիայի UWC Robert Bosch College-ը։ Այս ուսանողական թիմերը անցել էին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից UWC դպրոցների համար կազմակերպված նախագծի եզրափակիչ փուլ։ Նախագիծը միտված էր ոգեշնչել ուսանողներին՝ ստեղծելու հասարակության համար օգտակար նա! խաձեռնություններ, որոնք կօգնեն լուծել տվյալ UWC դպրոցի տարածաշրջանի առավել արդիական հումանիտար խնդիրները։ Հաղթող ճանաչվեց UWC Robert Bosch College-ի «DoGood» («Բարին արա») նախագիծը, որի նպատակն էր աջակցել փախստականներին՝ ստեղծելով ուսուցմանը եւ մասնագիտական վերապատրաստմանը ծառայող մի ամբողջ հարթակ։ Դրա հետ մեկտեղ, համաձայն Aurora Humanitarian Initiative մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կողմից բարձրաձայնած ժյուրիի որոշմանը, բոլոր երեք թիմերը ստացան 4000-ակ! ան եվրո՝ իրենց ծրագրերի հետագա զարգացման համար։ Մրցանակները ուսանողներին հանձնեց Նյու-Յորքում Կարնեգի հիմնադրամի նախագահ եւ Aurora Humanitarian Initiative համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Ավարտական օրվա մաս կազմեց նաեւ հայտնի գիտնականի մեծարումը, ով մոտ հինգ տասնյակ գիրք նվիրաբերեց UWC Dilijan-ի գրադարանին։ UWC Dilijan-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը հայտարարեց, որ UWC Dilijan-ի տնօրենների եւ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել՝ վերանվանելու դպրոցի գրադարանը «Վարդան Գրեգորյանի անվան ուսումնական կենտրոն»։

Ավարտական օրը եզրափակվեց UWC Dilijan-ի ուսանողների կողմից նախապատրաստված ներկայացմամբ։ Համերգային ծրագրի բոլոր կատարումները համակցված էին բաժանման եւ ավանդույթների փոխանցման մտքով։ Մասնավորապես, Պեդրոն Իսպանիայից եւ Ալեքսանդրան Ռուսաստանից կատարեցին Յուրի Շեվչուկի «Это все, что останется после меня» («Սա այն ամենն է, ինչ կմնա ինձնից հետո») երգը։

«Մենք հույս ունենք, որ դուք կվերադառնաք Դիլիջան որպես շրջանավարտներ, հյուրեր եւ ապագա ուսանողների ծնողներ», - դիմելով ուսանողներին՝ ասաց Վերոնիկա Զոնաբենդը։

Տոնական արարողության շրջանակներում հնչեցին դպրոցի տնօրեն Դենիզ Դևիդսոնի, դասախոսների, դպրոցի առաջին եւ երկրորդ տարիների ուսանողների հրաժեշտի խոսքերը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League