Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում «թիրախավորել» է Իրանին

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համաշխարհային հանրությունը պետք է «համակարգված ջանքեր» նախաձեռնի Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին հակազդելու համար: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերը:

ԱՄՆ-ն իր մերձավորարևելյան քաղաքականության առանցքում դնում է Իրանին հակազդելու, իրանաֆոբիա տարածելով` արաբական երկրներն ընդդեմ այդ երկրի միավորելու համար ու ստեղծել կոալիցիաներ, փորձել «կտրել» Իրանին շիայական համայնքներից ու տապալել իրանամետ ռեժիմները` Ասադին՝ Սիրիայում, սպառել Լիբանանի «Հզբոլահ» խմբավորումը, Սիրիայում՝ ԻՊ-ի, իսլամիստական այլ խմբերի հետ մարտերում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գումարներով Իրանում ֆինանսավորել և տարածել անջատողականություն։

ԱՄՆ-ն կարող է օգտագործել նաև քրդական գործոնն` ապակայունացնելու համար թե՛ Իրանը` Իրանական Քրդստանը, ինչպես նաև Մեծ Քրդստան ստեղծելով «կտրել» Իրանին, Թուրքիայի տարածքով էներգակիրներ արտահանելու հնարավորություններից` քրդերի օգնությամբ պայթեցնելով Թուրքիա-Իրան նավթա և գազամուղները. այդպիսի նախադեպեր եղել են։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 109.7 մլրդ դոլարի սպառազինում կգնի: BBC-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը:

ԱՄՆ-ի պատմության մեջ սա զենքի վաճառքի խոշորագույն համաժամանակյա պայմանագիրն է:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին պայմանագիր է կնքել Էր Ռիադ կատարած այցի ժամանակ: Գործարքի համաձայն` Սաուդյան թագավորությունը մտադիր է 150 Black Hawk մակնիշի ուղղաթիռ գնել` 6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
Էր Ռիադը մտադիր է գնել նաև տանկեր, հրետանային սարքավորումներ, զինտեխնիկա, առափնյա փրկարար ծառայության նավեր, Patriot և THAAD հակահրթիռային համալիրներ:

Թրամփի վարչակազմը որդեգրել է Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու` ազդեցության ավանդական գոտիներում սահմանափակելու ռազմավարությունը։ Այդ ռազմավարության շրջանակների մեջ է տեղավորվում նաև Սաուդյան Արաբիային ինտենսիվորեն զինելու վերոնշյալ քայլը։ Սաուդյան Արաբիան Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդն է. երկուսն էլ ձգտում են առաջատար դիրքերում հանդես գալ իսլամական աշխարհում, ինչպես նաև թելադրող լինել Մեծ Մերձավոր Արևելքում։
Ծոցի արաբական պետությունները միավորված են նաև ռազմական դաշինքի մեջ, որը հաճախակի անվանում են նաև Ծոցի ՆԱՏՕ, իսկ այդ միավորման առանցքային երկիրը հենց Սաուդյան Արաբիան է։ Այս պահին Արաբական ՆԱՏՕ-ն իր ուժերն է փորձարկում Եմենում` պայքարելով տեղի իրանամետ հոուսիտների դեմ, սակայն մեծամասամբ ապարդյուն։
ԱՄՆ-ը Ծոցի տարածաշրջանում հրահրում է սպառազինությունների մրցավազք. Իրանը ստիպված է լինելու Սաուդյան Արաբիայից հետ չմնալու համար մեծ գումարներ հատկացնել սպառազինություններին` զարգացնելով թե՛ սեփական ռազմա-արդյունաբերական համալիրը, թե՛ գնել համապատասխան զենքեր այլ շուկաներում, այդ թվում՝ ՌԴ-ում։

Վաշինգտոնը աշխարհաքաղաքական առումով շահում է` միմյանց դեմ հրահրելով երկու իսլամական տերություններին, իսկ տնտեսական առումով շահում են ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրն ու Պենտագոնի լոբբին, որի դիրքերը ուժեղ են Թրամփի «բազեների» շրջանում կամ վարչակազմի այն հատվածում, որոնց կոչում են «ուժայիններ»։

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder