Իգուաին. Եկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ժամանակը
SPORTԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին:
«Եկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ժամանակը: Հուսով ենք` մեր սպասումները կպարգևատրվեն հաղթանակով: Անչափ դժվար հանդիպում է լինելու: «Ռեալը» սովոր է այսպիսի հանդիպումների, մոտ 7 տարի հանդես եմ եկել «արքայական ակումբում» և դա շատ լավ գիտեմ:
Հուսով եմ, որ կհաղթենք, այդ ժամանակ կարևոր չի լինի, թե ով գոլ կխփի»,- Իգուաինի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն` հղում անելով «Mediaset»-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



