Մարկո Ռոյսը չի խաղա մի քանի ամիս
SPORTԴորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Մարկո Ռոյսը բուժզննում է անցել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ստացած ծնկի վնասվածքից հետո: Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակցի պատռվածք:
«Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռոյսը չի խաղա մի քանի ամիս, սակայն նրա վերականգնման ստույգ ժամկետները չեն նշվում:
Բեռլինում կայացած եզրափակիչում կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը, իսկ «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ-2014-ն ու Եվրո-2016-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



