Թոմ Քաթինայի գործունեության առանցքային գաղափարն է. բոլորը հավասար են՝ անկախ մաշկի գույնից և ազգությունից
SOCIETY«Ավրորա» 2017 թվականի մրցանակը նախեւառաջ ուղղված է լինելու Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցի բարեկարգմանը և տեղի բնակիչների աջակցությանը: «Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությունից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասի ն ասաց մրցանակաբաշխության դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան:
Մրցանակի դափնեկիրը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գործունեության առանցքն է ՝ բոլորը նույն մարդն են՝ անկախ մաշկի գույնից և ազգությունից: Նուբայի լեռների բնակիչները նրան են եւս այդպես են ընդունում՝ ինչպես հավասարը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկրի անունը. նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:
Թոմ Քաթինան ստանալու է 100 հազար դոլարի պարգեւ եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1 մլն դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին՝ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամին (AMHF), ԱՄՆ, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդին (CMMB), ԱՄՆ, Aktion Canchanabury-ին, Գերմանիա։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



