Վթարի հետեւանքով զոհվել են նույն ընտանիքի 15 անդամներ
INTERNATIONAL NEWSԲեռնատարը, որը տեղափոխում էր 17 մարդու, կողաշրջվել է Աֆղանստանի Փարվան նահանգում, ինչի հետեւանքով զոհվել են նույն ընտանիքի 15 անդամները, այդ թվում կանայք ու երեխաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տասնհինգ ուղեւոր է զոհվել, երկու երեխա է տուժել։ Զոհվածներից մի քանիսը կանայք ու երեխաներ են»,- պատմել է նահանգապետի ներկայացուցիչը։
Վթարի զոհերի մասին տարբեր տեղեկություններ են ներկայացվում։ Նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով «16 մարդ է զոհվել»։
Աֆղանստանում վթարները հաճախակի երեւույթ են, որպես կանոն դրանց պատճառը արագության գերազանցումն է, ճանապարհների վատ վիճակն ու վարորդների սխալները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



