Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Շնորհակալ ենք, որ նպաստում եք համամարդկային այս պայքարին. Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնց կազմում են Մադրիդյան ակումբի անդամներ, Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգայեն, ովքեր հրավիրված են մասնակցելու այսօր Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, ինչպես նաև՝ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ով «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում, նշելով, որ նրանց մասնակցությունը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը խոսում է այն մասին, որ տարեցտարի ավելանում է «Ավրորա»-ի միջազգային հեղինակությունը, և որ նրա գաղափարախոսությունը իրավամբ հիմնված է համամարդկային արժեքների վրա: Ընդգծելով, որ առաջադեմ մարդկությունը հսկայական ջանքեր է ներդնում աշխարհում կայունության, խաղաղության, համերաշխության հաստատման գործում, Նախագահը միաժամանակ ցավով է նշել, որ այսօր էլ մարդիկ պարբերաբար ականատես են լինում զանգվածային սպանությունների և կոտորածների, այլատյացության քարոզչության, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ պայմանավորված խտրականության, մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման: «Սա հուշում է մեզ, որ այդպիսի հանցագործությունների դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և անպայման խրախուսել այն մարդկանց, ովքեր անմիջական պայքար են մղում նման հանցագործությունների դեմ:

Մենք շնորհակալ ենք ձեզ անձնապես՝ շնորհակալ ենք, որ դուք ձեր գործունեությամբ նպաստում եք համամարդկային այդ պայքարին»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեծագույն հարգանքի և հիացմունքի են արժանի ինչպես հանդիպման մասնակիցները, այնպես էլ «Ավրորա» մրցանակի բոլոր հավակնորդները, որոնց բոլորի պատմություններն էլ, որպես բացառիկ խիզախության և անձնազոհության օրինակներ, շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։


Զրույցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն ու Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ:

Նախագահի նստավայրում հյուրընկալված փորձառու պետական և հասարակական-քաղաքական գործիչները կիսվել են նաև իրենց երկրներում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների փորձով:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live