Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 146-ի (լուսանկարներ)
SOCIETYՇրի Լանկա կղզում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի: Ընդ որում, անհետ կորած է համարվում 112 մարդ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի պատճառով է: Նա նշել է, որ շուրջ կես միլիոն մարդ լքել է տները:
Տեղացի օդերևութաբանների կարծիքով՝ սրանք վերջին 14 տարիների ընթացքում տեղացած ամենաուժեղ անձրևներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կտևեն:
Հայտնի է, որ սարսափելի աղետի հետևանքները վերացնելու համար Շրի Լանկան խնդրել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրների աջակցությունը:






1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



