Ոչ մի զիջում. Մակրոնը մեկնաբանել է իր ու Թրամփի ամուր ձեռքսեղմումը (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմումը, ասել է, որ դրա նշանակությունը մեկն էր՝ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ:
Երեսունիննամյա Մակրոնն այս մասին ասել է Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:
«Մեր ձեռքսեղմումը պարզապես ալֆա և օմեգա քաղաքական գործիչների ձեռքսեղմում չէր, դա իրականության պահ էր: Պետք էր ցույց տալ, որ մենք չենք անի չնչին, նույնիսկ խորհրդանշական զիջումներ: Բայց, միևնույն ժամանակ, հարկավոր չէ չափից ավելի շատ գրավել լրատվամիջոցների ուշադրությունը»,- ասել է նախագահը:
Ֆրանսիայի ղեկավարը շարունակել է՝ նկատելով, որ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն առաջնորդվում են ուժի տրամաբանությամբ, ինչն իրեն ամենևին էլ չի անհանգստացնում:
Մակրոնի խոսքով՝ ինքը չի ընդունում հրապարակային վատաբանության դիվանագիտությունն ու նախապատվությունը տալիս է երկկողմ բանակցություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներն ակտիվորեն քննակում էին, թե ինչ կարող էր նշանակել Թրամփի և Մակրոնի արտառոց ամուր ձեռքսեղմումը:



