Պիկեն, Վիդալն ու Մասկերանոն «Բարսելոնային» կօգնեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում
SPORT«Բարսելոնայի» բժիշկները թիմի պաշտպաններ Ժերար Պիկեին, Խավյեր Մասկերանոյին ու Ալեյշ Վիդալին թույլ են տվել մասնակցել «Ալավեսի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, հաղորդում է ակումբի կայքը:
Կրնկի վնասվածքի պատճառով Վիդալը «Բարսելոնայի» կազմում չի խաղացել փետրվարի 11-ից:
Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնեն ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռոբերտոն, իսկ Ռաֆինյան ու Ժերեմի Մաթյոն շարունակում են ապաքինվել վնասվածքից:
«Բարսելոնա» - «Ալավես» խաղը կկայանա մայիսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



