Աշնակում նշվել է Ֆիդայատոնը
SOCIETYԱվանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների
ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա
կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի
քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ
Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն
այցելել են Աշնակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից
ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են
խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ
ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված
աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ավանդույթի համաձայան` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի
կատարումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



