Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության: Օրինակ, տարբեր տարիների տարբեր հանգամանքներից ու քաղաքական շահերից ելնելով՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի զոհերի մի քանի պաշտոնական թիվ է ներկայացրել: Ամենասկզբում այդ թիվը 25000 էր, հետո նվազեց հասավ՝ 10000–ի կարգի: Կամ՝ Խոջալուի դեպքերի ժամանակ, ըստ նրանց տվյալների, մեկ զոհվել է 300, մեկ էլ մինչև 3000 ադրբեջանցի: Կամ՝ 2013 թ. Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարի տարբեր պատճառներով զոհվել է 83 զինծառայող, իսկ այդ երկրի ՊՆ–ն տեղեկություն տարածեց, որ զոհվել է 140–ից ավելի զինվոր: Նույնը՝ ապրիլյան պատերազմի օրերին: Իրենց պաշտոնական տվյալներով՝ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է 31 ադրբեջանցի զինծառայող: Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՀ ՊՆ–ն հայտարարեց, որ տիրապետում է առնվազն 94 զոհված ադրբեջանցու մասին տվայլների, ընդ որում կարող է տրամադրել նույնիսկ նրանց անուն–ազգանունները: Ի դեպ, անունների մասով՝ Ադրբեջանում երբեք չեն հրապարակում զոհվածների անունները՝ թվերի մանիպուլյացիան ավելին դյուրացնելու նկատառումներից ելնելով:

Եվ ահա՝ մի քանի օր է՝ ադրբեջանական սոցկայքերը ահազանգում, իսկ որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում այն մասին, որ հայտնաբերվել է ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զինվորների զանգվածային գերեզմանոց: Ընդհանուր առմամբ նշվում է, որ զոհերի թիվը 200 և ավելի է: Սոցկայքերում տեղադրվել են նաև լուսանկարներ: Ըստ ադրբեջանական Turan.az կայքի՝ այս տեղեկությունն այնպիսի բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում, որն առանց այդ էլ կուշտ է սեփական իշխանության՝ ԼՂ հարցով մատուցած ստերից, որ իշխանություններն ստիպված են եղել արձագանքել: «Սոցկայքերում հայտնվում են որոշ կայքերի հղումներ, որտեղ, ինչպես պնդում են այդ հղումները, կան 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 200 և ավելի զինվորների լուսանկարներ: Ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր 31 զոհված զինծառայողի, մեկ տանկի ու մեկ ուղղաթիռի կորստի մասին: Ադրբեջանի ՊՆ–ում պնդում էին, որ հայկական կողմի հայտարարությունը 24 տանկ և 2 ուղղաթիռ խոցելու մասին իրականությանը չի համապատասխանում»,– գրել է կայքը:

Ու պաշտոնական Բաքուն ստիպված է եղել «արձագանքել այս տարօրինակ լուրերին»: Ըստ կայքի՝ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հայտնել է, որ ԶԼՄ–ներում հայտնված զանգվածային գերեզմանոցների լուսանկարները, որտեղ իբր պատկերված են Ղարաբաղում զոհվածները, կուսումնասիրվեն, գերեզմանները կբացվեն, իսկ մարմինները կուսումնասիրվեն ԴՆԹ–ի միջոցով: ԴՆԹ–ի դատաբժշկական փորձաքննությունները ամեն ինչ կպարզեն: Մարդկանց նույնիսկ զգուշացրել են. «Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով, որ առանց իրավապահ ու դատական մարմինների համապատասխան որոշման անհայտ անձանց մարմինների էքսգումացիան և աճյունների մնացորդների տեղափոխումը քրեորեն պատժելի է, տեղի վարչական մարմիններին և քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել նման գործողություններից»:

Սակայն հարկ է նշել, որ մոտ մեկ ամիս առաջ այդ նույն հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որ «վերջին տարիներին հանրապետության տարբեր տարածքներում և շրջաններում, որտեղ տեղի են ունեցել ռազմական ինտենսիվ գործողություններ, հայտնաբերվել և գրանցվել են անհայտ զինծառայողների 179 գերեզմաններ»: Այդ տեղերը լուսանկարվել ու տեսանկարվել են, տվյալները՝ փոխանցվել համապատասխան գերատեսչություններին:

Թե այս երկու դեպքերը ինչ առնչություն ունեն, դժվար է ասել: Գուցե ապրիլյան պատերազմի օրերին 200 զոհվածների մասին տարածված և պաշտոնապես ներկայացված 179 հայտնաբերված գերեզմանների մասին տեղեկությունները նույն բանին են վերաբերում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը սեփական իշխանությանը պարզապես չի հավատում: Ու պաշտոնական հորդորը՝ չփորձել սեփական ուժերով պարզել հայտնաբերվածների ինքնությունը, հենց դա է վկայում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League