Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արագածավանում պեռլիտի ևս մեկ հանքավայր կշահագործվի, փոշու ամպը կկրկնապատկվի

SOCIETY
Արագածոտնի մարզի Արագածավանի պեռլիտի հանքավայրի արդյունահանման հետ կապված «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ–ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ:
 
Ըստ նախնական հայտի՝ Արագածոտնի մարզի Արագածի հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի՝ պեռլիտի արդյունահանում: Արագածի պեռլիտի հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից և երկաթգծի համանուն կայարանից 4–5 կմ հյուսիս–արևելք: Արագածի պեռլիտի հանքավայրը ներառված է Արագածավան գյուղի վարչական սահմաններում: Արագածի պեռլիտի հանքավայրի բացահանքից օգտակար հանածոների արդյունահանման ծրագիրը ներկայացվել է համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներում բնակիչների ներգրավման հարցը:
 
Ինչպես հայտնի է Արագածավանում պեռլիտի հանքավայր արդեն իսկ կա, կոչվում է «Արագած–պեռլիտ» և ինչպես կարդում ենք «Հետքի» հոդվածում՝ Արագածավանի գյուղապետը նշել է, որ այդ հանքավայրի աշխատանքի հետևանքով գյուղն ամբողջ ամառ խեղդվում է արտանետված փոշուց: Թե ինչ կլինի ևս մեկ հանքավայրի շահագործման արդյունքում դժվար չէ կռահել:
 
Այս նոր հանքավայրն ընդհանուր առմամբ գրավում է 0,661 քառակուսի կմ և գտնվում է 1200–1500 մ բարձրության վրա: Պեռլիտները մոխրագույն, բաց մոխրագույն, հոծ, գնդաձև–կեղևանման անջատումներով և մետաքսե փայլով առաջացումներ են: Օգտակար հանածոյի կազմում պեռլիտը 83% է, պեմզան 11% և օբսիդիան` 6%: Պեռլիտ թարգմանաբար նշանակում է մարգարիտ, այն թթվային հրաբխային ապակի է՝ կազմված դաշտային սպաթից, սանիդինից և այլ նյութերից:
 
«Հիդդեն Գոլդ» ընկերությունը Արագածի պեռլիտի հանքավայրի բացահանքի տարեկան արտադրողականությունը նախատեսում է հասցնել շուրջ 70 հազար խորանարդ մետրի: Հանքարդյունահանման աշխատանքները կատարվելու են մեկ հերթափոխ, 8 ժամ աշխատանքային ռեժիմով: Նախագծվող բացահանքը վերջնական դիրքում կունենա հետևյալ պարամետրերը` առավելագույն երկարությունը մոտ 1260 մ, իսկ լայնությունը 892:
 
Ըստ նախագծի՝ շահագործումը նախատեսվում է իրականացնել միակողանի խորացվող համակարգով, հանքախորշից հումքի անմիջական էքսկավացիայով:
Ինչպես ներկայացնում են նախագծի հեղինակները՝ հանքավայրի շրջանը ներառված չէ բնության հատուկ պահպանվող տարածքի սահմաններում: Այնտեղ չեն արձանագրվել նաև ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում նշված բուսական կամ կենդանական տեսակների աճելա– և ապրելավայրեր:
 
Ըստ նախնական հաշվարկների՝ բացահանքի, արտաքին լցակույտի և ենթակառուցվածքների տարածքներում հնարավոր է բուսականության ոչնչացում, հանքարդյունահանման աշխատանքների արդյունքում կենդանիների կենսապայմանների ձևափոխություններ և մասամբ զգայուն կենսացենոզի ոչնչացում, փոշու արտանետումներ և տարածում շրջակա միջավայրում` հանքային տեխնիկայի աշխատանքի արդյունքում, հանքային տեխնիկայի և ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի ընթացքում առաջացող աղմուկ, ինչպես նաև բնական լանդշաֆտի ձևափոխում:
 
«Բացահանքում աշխատող ավտոտրանսպորտը դառնալու է վնասակար գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է ունենալու նաև բացահանքի սահմաններում: Փոշեգոյացումը կապված կլինի ավտոտրանսպորտի, հանույթաբարձման և հավաքակուտակման աշխատանքների հետ: Մեքենաների և սարքավորումների աշխատանքի արդյունքում օդ են արտանետվելու ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ, մուր և ծծմբային գազ: Նախնական հաշվարկների համաձայն, բացահանքում փոշու և վնասակար գազերի (ազոտի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները»,– կարդում ենք շրջակա միջավայրի վրա նախնական գնահատման հայտի մեջ:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League