ԱՀԿ-ն Mers կորոնավիրուսով հիվանդների թվի աճ է կանխատեսում
SOCIETYԱռողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները Հարավային Կորեայում Մերձարևելյան շնչառական համախտանիշ կորոնավիրուսով (Mers) հիվանդների թվի աճ են կանխատեսում` այն անվանելով «շնչառական բարդ հիվանդություն»:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, ԱՀԿ-ն պնդում է, որ «վկայություն չի տեսնում» վիրուսի լայն տարածման համար և վաղաժամ է համարում համաճարակի մասին խոսելը: Ընդհանուր առմամբ` Հարավային Կորեայում արդեն 140 մարդ է վարակվել Mers վիրուսով, որոնցից 14-ը մահացել են:
Մասնագետները երկրի իշխանություններին խորհուրդ են տալիո ուշադիր լինել: Mers-ը պայպանավորված է նոր տեսակի կորոնավիրուսով, որը համատեղում է սովորական մրսածության և Sars (բարդագույն շնչառական համախտանիշ) վիրուսի ախտանիշերը:
Վարակման առաջին դեպքերը գրանցվել են Մերձավոր Արևելքում 2012-ին, և նույն տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում գրանցվել է վիրուսից մահացության առաջին դեպքը:
Վիրուսի տարածման միջոցը մինչև վերջ ուսումնասիրված չէ: Բացառված չէ, որ այն կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, երբ վիրուսակիր մարդը հազում կամ փռշտում է:
Հիվանդության ախտանիշերն են` բարձր ջերմաստիճանը, հազը, շնչառության բարդացումը, կարող է առաջացնել նաև թոքերի բորբոքում և երիկամների անբավարարություն:



