Լեյբորիստները կրճատում են պահպանողականների առավելությունը Մանչեսթրի ահաբեկչությունից հետո
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում Է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց: Այդ մասին վկայում են Times թերթի համար YouGov-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցումը մայիսի 24-ին եւ 25-ին՝ Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից երկու օր անց, անցկացվել Է երկու հազար մարդու շրջանում:
Ըստ հարցման տվյալների՝ լեյբորիստները անցած շաբաթվա վերջից առաջադիմել են երեք տոկոսային կետով, ընտրություններում նրանց պատրաստ Է աջակցել երկրի քաղաքացիների 38 տոկոսը:
Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, այդ ընթացքում կորցրել Է մեկ տոկոսային կետ, բայց պահպանել Է առաջատարի դիրքը, նախապատվությունը նրան Է տվել ընտրողների 43 տոկոսը:
Լիբերալ դեմոկրատները կարող են անկալել ընտրողների 10 տոկոսի աջակցությունը, UKIP-ի եվրոսկեպտիկները չորրորդ տեղում են ձայների 4 տոկոսով:
«Մանչեսթր Արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի լույս 23-ի գիշերը ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգասրահից դուրս՝ ճեմասրահում:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, 75 հոգի վերքեր Է ստացել, նրանցից 23-ն օրհասական վիճակում են: Մի քանի մարդ անհայտ կորած Է համարվում:
Ոստիկանությունը հայտնել Է, որ ահաբեկչությունը կատարել Է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել Է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



