Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյան

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Կանկունում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի բացման ժամանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության անունից այս հնարավորության համար և շնորհավորել ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակին (UNISDR) և  Մեքսիկայի կառավարությանը այս  խոշոր միջոցառումը հյուրընկալելու համար:

2015 թվականից ի վեր Հայաստանը հանձնառու է դարձել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, և ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարությունն ամրապնդում է Կայուն զարգացման նպատակներին և Սենդայի շրջանակային ծրագրին համահունչ այս մոտեցումը:  

Եվ´ ռազմավարությունը, և´ վերջինիս ձևավորման գործընթացը  տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության վերաբերյալ տարվող գիտական աշխատանքների, ինչպես նաև հանրային, մասնավոր և ակադեմիական ոլորտների միջև ձևավորված համագործակցության   արդյունքում  մշակվեցին համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մի շարք մոտեցումներ:

Հայաստանը  հաստատել է  հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլան՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական համակարգի ենթակառույցների դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ԱՌԿ կրթական ծրագրերի կատարելագործմանն ու արդյունավետության ապահովմանը:

Աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային   կարողությունների զարգացման շրջանակներում՝ Հայաստանը 2015թ. Հարավային  Կովկասում առաջին երկիրն էր, որ միացավ INSARAG-ին (International Search and Rescue Advisory Group)` այժմ պատրաստ լինելով միջազգային համապատասխան ներգրավվածություն ապահովել աշխարհի ցանկացած հատվածում: Այս հաջողության ճանապարհին իրենց ուրույն ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (UN Office for the Coordination of Humanitarian Affairs), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը (Swiss Agency for Development  and Cooperati on), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու Լեհաստանի փրկարար ծառայությունը:

 Աղետներին պատրաստվածության և բնակչության պաշտպանության ընթացիկ պլանները ներառում են թիրախային միջոցառումներ ուղղված,  սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող խնդիրներին արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև նպատակ ունենալով ավելացնելու աղետների բժշկության համապատասխան ենթակառույցների կարողությունները՝ ի պաշտպանություն բոլոր քաղաքացիների կյանքի, առողջության և բարեկեցության: 

Դիմակայունության մշակույթի ամրապնդման կայուն գործընթացը պահանջում է շարունակական հաստատութենական զարգացում: Այս առումով առանցքային հենասյուների շարքում է ԱՌՆ ազգային պլատֆորմի ակտիվ դերն ու գործունեությունը, այդ թվում նաև՝ վերջինիս շրջանակներում ընդարձակվող գործընկերությունը և արդյունավետ միջկառավարական համագործակցությունը:

Աղետների ռիկի կառավարման ազգային կարողության ձևավորման գործում նշանակալի աջակցություն են ցուցաբերել միջազգային և տեղական կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը (UNISDR), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), ԵՄ  քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների վարչությունը (EU Civil Protection and Humanitarian Aid Operati ons), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը,  Հայկական կարմիր խաչի ընկերությունը և այլոք, ինչպես նաև գործընկեր երկրները, ի դեմս՝  Գերմանիայի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգները, Շվեյցարիայի, Չինաստանի, Ռուսաստանի և այլոց: Մեր գործընկերների դերն անգնահատելի է, և մենք ցանկանում են մեր խորին շնորհակալությունը հայտնել շարունակական օժանդակության և գերազանց համագործակցության համար:

Մեր նպատակն է աշխարհագրական տեսանկյունից փոքր, դեպի ծով ելք չունեցող և գրեթե բոլոր տեսակի աղետների ռիսկի մարտահրավերներ ունեցող Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել: Այս նպատակով մեր մտադրությունն է Սենդայի գործողությունների իրագործմանն ուղղված մեր ջանքների հիմքում դնել մարդկային կարողության զարգացումը՝  կարևորելով այն հանգամանքը, որ երկրի կայուն զարգացումը պայմանավորված է Սենդայի իրականացման հաջողությամբ:

Աղետների ռիսկի կառավարումը հաճախ գերազանցում է իր ավանդական սահմանները և հարում տեղական համայնքների համար կարևոր մարդասիրական և զարգացման այլ կողմերի:  Հայաստանի ենթատեքստում այն փոխկապակցվում է մարդասիրական ականազերծման հետ, որը կարևոր հիմք է  համայնքների կայուն զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման համար:

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ շեշտել, որ աղետները չեն ճանաչում երկրների միջև ռազմական քաղաքական իրողություններ: Հուսով եմ, որ միջազգային այս համաժողովը կարևորագույն ուղենիշ և խթան  կհանդիսանա կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Սենդայի գերակայությունների ներառման և միջազգային և անդրսահմանային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝  մեր աշխարհն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով»: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League