Սիցիլիայում մեկնարկում Է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը
INTERNATIONAL NEWSՍիցիլիայում մեկնարկում Է Յոթի խմբի ղեկավարների գագաթնաժողովը: Այս տարի այն անցկացվում Է 43-րդ անգամ: Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների խումբը նախագահող Իտալիան գագաթնաժողովի անցկացման վայր Է ընտրել Տաորմինա ոչ մեծ քաղաքը, որը գտնվում Է Սիցիլիա կղզու արեւելյան մասում:
Ինչպես սպասվում Է, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարները կքննարկեն արդի առավել սուր խնդիրները: Յոթ քաղաքական գործիչներից չորսի համար հանդիպումը առաջինը կլինի G7-ի ձեւաչափով: Խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն գագաթնաժողովին կմասնակցի երկրորդ անգամ, Ճապոնիայի նրա պաշտոնակից Սինձո Աբեն՝ վեցերորդ, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար դա թվով տասներկուերորդ գագաթնաժողովն Է:
Քաղաքական գործիչները դիսկուսիոն նստաշրջանների, աշխատանքային ընթրիքներ, ճաշկերույթների եւ երկկողմ հանդիպումների ձեւաչափով կքննարկեն ավանդական թեմաներ, մասնավորապես, միգրացիայի խնդիրները, անվտանգության ու կայունության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հակազդելը, Աֆրիկայի զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելը, ինչպես նաեւ ազատ առեւտուրը: Սպասվում Է, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



