Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքացիները կկարողանան բջջային հեռախոսով ստանալ պետական ծառայություններ

SOCIETY

ՀՀ կառավարությունը հաստատեց պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։ Ըստ նրա, նույնիսկ հաջողված համակարգերում ներկայում կիրառվող ընթացակարգերն անհարմարություն են առաջացնում այդ համակարգից օգտվողների համար, քանզի վերջիններս ծառայություններից օգտվելու համար պարտադիր պետք է ունենան մի շարք տեխնիկական բնույթի պարագաներ։

«Այսպիսով նախատեսվում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել էլեկտրոնային ծառայությունների մատուցման պարագայում ինտեգրման միասնական ընթացակարգեր և տեխնիկական չափորոշիչներ։ Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ծառայությունից օգտվելը չի պահանջում լրացուցիչ գիտելիք, ծրագրային ապահովում, քարտ կարդացող սարք: Պարզապես քաղաքացին պետք է իմանա իր հեռախոսահամարը, հիշի 2 թիվ և այդ պարագայում կկարողանա ստանալ իր ծառայությունը՝ ցանկացած հեռախոսի միջոցով: 

«Այս գաղափարն առաջ է քաշվել ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում, և այս որոշումը հանդիսանում է ԵՄ աջակցության ինդիկատորը, քանի որ նման ծառայությունը, այնուամենայնիվ, որոշակի գումարներ է պահանջում բյուջեից: Դրա համար առաջիկա մի քանի տարիների համար ԵՄ-ի կողմից ամրագրվել են ինդիկատորներ և վերջինս աջակցելու է ՀՀ-ին՝ էլեկտրոնային ծառայությունների զարգացման բնագավառում: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլն 7 հարյուր հազար եվրո՝ 2018-2020 թվականների համար»,- կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս համակարգը պետք խթանեն, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ ունենան նույնականացման քարտ:

Նա ասաց, որ նույն խնդիրը դրված է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում: «Ամենակարևորն այն է, որ մենք չենք սահմանել որևէ մենաշնորհ այն ընկերության համար, որը տրամադրում է համապատասխան ծառայություն, այլ սահմանել ենք ստանդարտներ և ցանկացած նոր ընկերություն կարող է մուտք գործել շուկա: Կարևորը՝ նա համապատասխանի ներդրված պահանջներին»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով հարցին՝ ասաց, որ այսօր ՀՀ քաղաքացուն առաջարկում են հնարավորություն՝  էլեկտրոնային և այլ գործիքակազմերով մասնակցել որոշակի ծառայություների իրականացմանը, գործառույթներին: «Այս հնարավորությունը կաշխատի այն դեպքում, եթե մենք իրենց համար այդ գործիքակազմով օգտվելու ծառայությունների քանակը մեծացնենք, կրիտիկական կետի հասցնենք»,-ասաց Կարապետյանը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ որոշման մեջ նախատեսվում է, թե պետական մարմիններն ինչ ժամկետում պետք է ինտեգրվեն այս համակարգին, այնպես որ պետության կողմից ծառայությունների աճ միանշանակ կապահովվի:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia