Սիրուշոյին նվիրված թողարկում ` НТВ հեռուստաընկերության եթերում
PHOTOНТВ հեռուստաընկերության հաղորդավար Ջոն Ուորենը Поедем, поедим! հաղորդաշարի նկարահանող խմբի հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել նկարահանելու Սիրուշոյին նվիրված թողարկումը։ Ջոն Ուորենը հանդիպել է երգչուհուն և հարցազրույց վերցրել նրա «Պռեգոմեշ» հավաքածուի մասին։
Սիրուշոն Ինստագրամի սթորի բաժնում հոլովակներ է հրապարակել հարցազրույցից, որտեղ պատմում է, թե ինչպես են պատրաստվում «Պռեգոմեշ» զարդերը։ Հարցազրույցն իրականացրել են արվեստանոցում, որտեղ պատրաստվում են զարդերը։ Սիրուշոն իր ձեռքով զարդ է պատրաստել և նվիրել Ջոնին։
Հաղորդավարը նշել է, որ հիացած է աշխատանքներով։
Ի դեպ, սա Ջոն Ուորենի առաջին այցը չէ Հայաստան։ Նախորդ անգամ նրա հաղորդումը նվիրված էր Հայաստանին` որպես երկիր։





1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



