Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը լավագույն երկիրն է մոլորակում

BLOG

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ աշխատանքային այցով Քաթարում էի, որը համարվում է աշխարհի նորագույն հրաշքներից մեկը: Համարվում է:

Մոտավորապես 12.000 քկմ տարածք զբաղեցնող արաբական այդ պետությունը Հայաստանից փոքր է ավելի քան 3 անգամ, տարածքով զիջում է նաև Արցախի Հանրապետությանը, սակայն իր ունեցած ռեսուրսներով և փողի քանակությամբ կարողանում է իր ձեռքում պահել համաշխարհային բազմաթիվ լծակներ:

Քաթարի մայրաքաղաքում անցկացրած երկու օրերի ընթացքում հնարավոր եղավ քիչ թե շատ ծանոթանալ այդ երկրի կառավարման ներքին խոհանոցին և հանրության կենսակերպին: Անկեղծ ասեմ՝ շքեղության ու անսահման հարստության տարածք է, որտեղ փողը չափից շատ է: Պատկերացրեք, միայն 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար յուրաքանչյուր շաբաթ այնտեղ ծախսում են կես միլիոն դոլար՝ ճիշտ այնքան, ինչքան ՀՀ-ի հետ Քաթարի ունեցած տարեկան ապրանքաշրջանառությունն է:

Իրականում ես չեմ էլ պատկերացնում, թե մի բռունցքի չափ այդ երկրի հետ ինչ ապրանքաշրջանառություն կարելի է ունենալ: Այն, ինչ արտահանում է Քաթարը, մեզ անհրաժեշտ չի՝ նավթ, գազ, ուղտ: Մնացած ամեն ինչ Քաթարը ներկրում է: Սա արդեն այլ հարց է, եթե հաշվի առնենք, թե Հայաստանն ինչ է արտահանում:

Բայց քանի որ խոսում եմ Քաթարի մասին, շարունակեմ՝ նշելով, որ արաբական այդ երկիրը կառավարման փակ համակարգ է՝ միապետական սկզբունքներով: Բնականաբար, խոսք լինել չի կարող մարդու իրավունքների, կանանց ազատությունների մասին: Թեև փողն անսահման է, բայց մարդիկ այնտեղ չգիտեն, թե ինչպես են դա ծախսում, այսինքն հանուն ինչի, եթե չկան արժանապատիվ կյանքի տարրական պայմաններ:

 

Այն, ինչ մենք տեսնում ենք նկարներում կամ գովազդային հոլովակներում, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Արհեստական անապատային մի տարածք, որը աճում ու օրեցօր շքեղանում է միայն նավթի շնորհիվ: Զուտ նավթի վաճառքից տարեկան Քաթար է մտնում 55 մլրդ դոլար, ինչը, բնականաբար, պետք է այդ փոքր երկիրը դարձնի գերհարուստ, սակայն այդ փողի քանի՞ տոկոսն է հասնում հասարակ քաղաքացուն: Պարզվում է՝ չնչին մասը, գրոշներ: Թեև վարորդը այնտեղ կարող է ստանալ մոտ 8000 դոլար աշխատավարձ, բայց ապրանքների գներն այնքան բարձր են, որ այդ 8000 դոլարը հավասարվում է հայաստանյան 80000 դրամին: Նույն ապրանքը ես Հայաստանում գնել եմ 3000 դրամով (6$), Դոհայում արժեր 34$ (16.000 դրամ):

Հայաստանում շատերը ծանոթ կլինեն Դուբայի կլիմայական պայմաններին ու շոգին: Քաթարի շոգը բազմակի անգամ գերազանցում է Դուբային: Երկու օրվա ընթացքում ես գրեթե չտեսա ծովափին հանգստացող մարդկանց, քանի որ շոգը օրվա բոլոր ժամերին, այդ թվում վաղ առավոտյան հեղձուցիչ է: Չկա բավականաչափ կանաչ տարածություն, ամեն քայլափոխի բետոնե կառույցներ են, իսկ երբ դուրս ես գալիս արհեստական այդ քաղաքներից, բացվում է անապատ՝ առանց կյանքի:

Կառավարման համակարգի մասին շատերը կիմանան: Էմիրը միապետ է, որը ընտանիքի անդամների հետ որոշում է ամեն ինչ: Բայց եթե անկեղծ, այդ երկրում ոչ ոք էլ ոչինչ չի որոշում, նրանց փոխարեն ամեն ինչ վաղուց որոշված է, և այդ կիսագրագետ, կիսաարաբ մարդիկ ապրում են բնազդներով:

Հ.Գ. Բոլոր նրանց համար, ովքեր ամեն առիթով երազում են Հայաստանը լքելու մասին. Հայաստանն էլ ունի կառավարման խնդիրներ, մեր պետությունում էլ դժվարություններ կան հատկապես տնտեսության, արդարադատության առումով, բայց մեր երկրում ամեն ինչ բնական է, մերն է: Այստեղ մենք ենք ապրում, մեր արմատներն են, մեր երեխաների ապագան է, ոչ թե անհասկանալի ինչ-որ փողի կույտ: Յուրաքանչյուր արտասահմանյան այցից հետո ամրանում է համոզմունքս, որ Հայաստանը լավագույն երկիրն է մոլորակում:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder