Վերագործարկվել է ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի կայքէջը
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերագործարկել է իր կայքէջը՝ http://justexpert.am
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կայքի նորարարություններից է «հարց փորձագետին» բաժինը, որի միջոցով կայքի այցելուն փորձագիտական աշխատանքին վերաբերող իրեն հուզող հարցերի վերաբերյալ կարող է առցանց եղանակով խորհրդատվություն ստանալ:



