Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյան. Հայաստանի ճակատագրի համար անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է վերածվի կոնկրետ գործերի

SOCIETY

Օրերս «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Արտաշես Գեղամյան. Հայաստանի ճակատագրի համար անհատական պատասխանատվության գիտակցումն ավելի քան հրատապ է» վերնագրով (այսուհետ՝ Հոդված)։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա հավելյալ անդրադառնալու հոդվածում շարադրված առանձին դրույթների։ Այսպես, շեշտադրելով արտադրական հզորությունների բեռնվածության մանրամասն վերլուծության անցկացման անհրաժեշտությունը՝ կարելի էր, օրինակ, հանգամանորեն անդրադառնալ արտադրության յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր ձեռնարկության, այն է. 1. ինչպիսի՞ն են ձեռնարկությունների աշխատանքի կազմակերպման հնարավորությունները երկու կամ երեք հերթափոխով, 2. ներկայացնել մասնավորեցված ձեռնարկությունների ցանկը, որոնք կամ չեն աշխատում, կամ խիստ թերբեռնված են՝ նշելով դրանց վերագործարկման կամ չաշխատող ձեռնարկությունների սեփականատերերի հարկայի ն պատասխանատվության բարձրացմանն անհրաժեշտ միջոցները։ Այնուհետև, անցկացված վերլուծության հաշվառմամբ ներկայացնել առաջարկություններ նշված ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը խթանելու համար՝ ներառյալ չաշխատող հզորությունների լիակատար բեռնմանն ու վերագործարկմանն ուղղված ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորման հարցերի մշակումը։

Նշենք, որ վերջին տարիներին ՀՀ Կենտրոնական բանկն իրականացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական իջեցման քաղաքականություն, ինչն, իմ կարծիքով, միանգամայն արդարացի է։ Այսպես, 2015թ. երկրորդ կեսից առայսօր ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 11 անգամ, միայն 2016թ. ընթացքում՝ 8 անգամ։ Վերջին իջեցումը եղել է 2017թ. փետրվարին, երբ ՀՀ ԿԲ ղեկավարությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6%։ Այս ֆոնին, ինչպես նշվել է Հոդվածում, նկատվել է ՀՀ տնտեսության դրամայնացման գործակցի որոշ աճ՝ 2013թ. 36,1%-ից մինչև 42,9% 2016թ.։

Ավելին, հետաքրքիր է իմանալ, որ չնայած դրամական առաջարկության ընդլայնմանը՝ 2013-2016թթ. ընթացքում սպառողական գների ինդեքսը նվազման միտում է ունեցել, իսկ 2016թ., 2015-ի համեմատ, գրանցվել է սպառողական գների ինդեքսի անկում (տե՛ս Աղյուսակ 1).       

Տնտեսության դրամայնացման գործակցի և սպառողական գների ինդեքսի դինամիկան

Աղյուսակ 1

Տարեթիվ

Ընթացիկ գներով,

մլն դրամ

Դրամական զանգված,

մլն դրամ

Տնտեսության դրամայնացման գործակիցը,

ՀՆԱ %

Սպառողական գների ինդեքս, %-ը նախորդ տարվա համեմատ

2013

4276200,9

1545372

36,1

105,8

2014

4528873,1

1689783

37,3

103,0

2015

5043633,2

1855676

36,8

103,7

2016

5079864,6

2180098

42,9

98,6

Տվյալները բերված են Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը 2014, 2015, 2016թթ. հունվար-դեկտեմբերին» ժողովածուներից։

Շատ էական է, որ 2013-2016թթ. ընթացքում նկատվել է բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումների զգալի նվազում (տե՛ս Աղյուսակ 2).

Դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց հասցեին (բանկային համակարգի միջոցով)

                                                                  

Աղյուսակ 2

հազ. դոլար

Տարեթիվ

2013

2014

2015

2016

Զուտ ներհոսք

1545576

100 %

1388990

89,9 %

891390

57,7 %

715901

46,3 %

 

Տվյալները ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատուներից 2014, 2015, 2016, 2017թթ. հունվարի համար։

Արտաքին առևտրի բավական հետաքրքիր դինամիկա է նկատվում ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումների զգալի կրճատման պայմաններում (տե՛ս Աղյուսակ 3).

Ապրանքների արտահանում և ներմուծում*

 

Աղյուսակ 3

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

2009

2013

2014

2015

2016

Արտաքին առևտրաշրջանառություն,

մլրդ դրամ

 

 

1466,8

 

 

2437,8

 

 

2461,4

 

 

2265,6

 

 

2436,6

մլն դոլար

4001,9

5956,8

100 %

5920,9

99,4 %

4740,9

79,6 %

5075,3

85,2 %

Ապրանքների արտահանում,

մլրդ դրամ

 

 

256,7**

 

 

606,0

 

 

631,5

 

 

710,5

 

 

855,9

մլն դոլար

697,8

1480,0

100 %

1519,3

102,7 %

1486,9

100,4 %

1782,9

120,5 %

Ապրանքների ներմուծում,

մլրդ դրամ

 

 

1210,1**

 

 

1831,8

 

 

1829,9

 

 

1555,1

 

 

1580,7

մլն դոլար

3304,1

4476,8

100 %

4401,6

98,8 %

3254,0

72,7 %

3292,4

73,5 %

Արտաքին առևտրի հաշվեկշիռ,

մլն դոլար

 

 

-2097,5***

 

 

-2307,4

 

 

-2829,7

 

 

-1717,8

 

 

-1463,9

 

* Տվյալները բերված են Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը (2010, 2013, 2014, 2015, 2016, 2017թթ.) հունվար-դեկտեմբերին» ժողովածուներից։

** ապրանքների արտահանումը հաշվարկված է ժողովածուի ՖՕԲ գներով, ներմուծումը՝ ՍԻՖ գներով։

*** արտաքին առևտրի հաշվեկշռում արտահանումը և ներմուծումը հաշվարկված են ՖՕԲ գներով։

Աղյուսակ 2-ի և 3-ի տվյալները ցույց են տալիս, որ 2013-2016թթ. արտաքին առևտրում նկատվել է ներմուծման նվազման միտում՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների (բանկային համակարգի միջոցով) ծավալների կրճատման պայմաններում։ Միևնույն ժամանակ, արձանագրվել է արտահանման ծավալների աճ 2013թ. 1 մլրդ 480 մլն դոլարից մինչև 1 մլրդ 782,9 մլն դոլար 2016թ., աճի տեմպը կազմել է 120,5%։ 2016թ. տեղի ունեցավ ներմուծման էական կրճատում՝ 26,5%-ով, մինչդեռ հարկ է նշել, որ այդ նույն շրջանում արտաքին առևտրային շրջանառությունը կրճատվել է 14,8%–ով։ Կարևոր է ընդգծել, որ արտաքին առևտրում նման դինամիկան առկա է եղել դրամայնացման գործակցի աճի պայմաններում՝ 2013թ. 36,1%-ից մինչև 42,9% 2016թ., այսինքն՝ 634726 մլն դրամով դրամական զանգվածի աճի պայմաններում։ Այսպիսով, 14,8%-ով արտաքին առևտրային շրջանառության կրճատման պայմաններում, ինչը ոչ քիչ չափով պայմանավորված է եղել այդ շրջանում ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումների զուտ ներհոսքի կրճատմամբ, նկատվել է արտաքին առևտրային հաշվեկշռի էական բարելավում. առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2013թ. -2307,4 մլն դոլարից 2016թ. կազմել է -1463,9 մլն դոլար։ Համադրելով այս տվյալնե րը՝ մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ Հայաստանի տնտեսությունում դրամական զանգվածի մեծացումը (դրամայնացման գործակցի աճը) հանգեցրել է, մի կողմից, ներմուծման կրճատման, մյուս կողմից՝ արտահանման աճի, ավելին՝ այս հանգամանքը ոչ միայն չի ցրել սղաճը, այլև ուղիղ հակառակը. 2016թ. սպառողական գների ինդեքսը կազմել է 2015թ. համապատասխան ցուցանիշի 98,6%-ը։

Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը, հաշվի առնելով վերոշարադրյալը, մանրակրկիտ վերլուծության հիման վրա հստակ կտան այն սահմանումը, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տնտեսության դրամայնացման գործակցի աճի դինամիկան, որի պարագայում այսուհետ ևս կպահպանվի ապրանքների և ծառայությունների արտահանման աճի միտումը՝ ներմուծման ծավալների միաժամանակյա կրճատման պայմաններում։ Ավելին,  խիստ հրատապ է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության մշակման հարցը, որոնք ուղղված կլինեն երկարաժամկետ հեռանկարի համար տնտեսական զարգացման կայուն միտման պահպանմանը՝ ընդհանուր առմամբ արտադրության ծավալների ավելացման հիման վրա, արտահանման աճի առաջանցիկ տեմպի և ներմուծման ծավալների կրճատման պայմաններում։ Հենց այս հանգամանքն է նաև նկատի առնվել Հոդվածում, երբ խոսվում է Հայաստանի տնտեսության թերֆինանսավորման մասին։

Նշենք նաև, որ «քանակական մեղմման»՝ արտոնյալ պայմաններով հավելյալ լիկվիդայնության (դրամական զանգվածի) տրամադրման քաղաքականությունն ակտիվորեն իրականացվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և եվրագոտու երկրների դրամական իշխանությունների կողմից և նպաստում է այնտեղ տնտեսական աճի վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, այդ բոլոր երկրներում առկա է ցածր սղաճ համարյա զրոյական տոկոսադրույքով։ Իսկ Հայաստանում ցածր սղաճի պայմաններում առկա է տարեկան 6% վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույք (չնայած վերջին տարիներին ՀՀ ԿԲ-ի վարած՝ դրա հետևողա կան իջեցմանն ուղղված քաղաքականությանը), ինչպես նաև տնտեսության վարկավորման բարձր տոկոսադրույքներ հանրապետության առևտրային բանկերի կողմից։

ԿԲ առանցքային տոկոսադրույքի և առևտրային բանկերի կողմից վարկավորման տոկոսադրույքների գիտականորեն հիմնավորված կրճատման պայմանների, ինչպես նաև տնտեսության դրամայնացման գործակցի օպտիմալ մակարդակի որոնումն ու սահմանումը, ինչի նպատակը պետք է լինի տնտեսական աճի խթանումը, կարծում եմ, պետք է դառնան կառավարության ծրագրի և ԿԲ դրամավարկային քաղաքականության հանգուցային հարցերն առաջիկա տարիների համար։

Ամփոփելով՝ կցանկանայի մեջբերել VI գումարման Ազգային ժողովին ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի Ուղերձի ավելի քան տեղին խոսքերը. «Մեր նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Ընդ որում` համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները»:

Այս հրապարակմամբ ես իմ առջև նպատակ եմ դրել՝ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ուշադրությունը հրավիրել որոշ հարցերի և խնդիրների վրա, որոնց լուծումից է մեծ մասամբ կախված լինելու առաջիկա 25 տարիներին Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական նպատակների իրագործումը, ինչն Ուղերձում պարունակվող կարևորագույն պահանջն է։    

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League