Պնդուկով տիրամիսու
LIFEԲաղադրիչներ
Կրեմի համար՝ պանիր
մասկարպոնե — 500 գր
յոգուրտ դասական — 250 գր
շաքարավազ մանր — 100 գր
պնդուկ — 100 գր
վանիլին — 1 պտղունց
դարչին — 0.5 թ/գդ
Ինչպես նաև՝ կակաո — վրան ցանելու համար
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք Սավոյարդին ահա այս եղանակով: Այնուհետև պատրաստում ենք սուրճ Էսպրեսոն , մեջը դարչին լցնում և թողնում հովանա: Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն լավ հարում ենք, ավելացնում յոգուրտը, շաքարավազը և վանիլինը ու կրկին լավ հարում ենք: Այնուհետև լցնում ենք մանրացված պնդուկը ու խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում ձևամանի մեջ: Վրան լցնում ենք կրեմի կեսը: Այնուհետև շարում ենք թխվածքաբլիթների երկրորդ շերտը և վրան լցնում մնացած կրեմը: Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և ողջ գիշեր թողնում սառնարանում:
Մատուցելիս վրան կակաո ենք ցանում և վայելում:
Ահա և վերջ:



