Հաքերները Քաթարի էմիրի համար սկանդալ են ապահովել
INTERNATIONAL NEWSԱնհայտ հաքերները կոտրել են Քաթարի լուրերի պետգործակալության կայքը և տեղադրել էմիր Թամիմ Բին Համադ ալ–Թանիին վերագրվող հայտարարություն, որով էմիրն, իբր, Իրանին կայունացնող գործոն էր դիտարկել տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից, Իսրայելին՝ վտանգ, ՀԱՄՄԱՍ–ին՝ Պաղեստինի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, իսկ Քաթարին ավելի լուրջ դերակատարում շնորհել Մերձավոր Արևելքում:
Լուրը ռումբի ազդեցություն էր թողել տարածաշրջանում, իսկ սաուդական Օկազ թերթը հասցրել էր մեղադրել էմիրին՝ արաբական միասնության խախտման և թշնամի Իրանի հետ միավորվելում: «Ալ–Ջազիրայի» վկայությամբ՝ դեպքի առնչությամբ վարվում է հետաքննություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



