Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է մանչեսթրյան ահաբեկիչը

INTERNATIONAL NEWS
Մահապարտ ահաբեկիչը, որ պատասխանատու է բրիտանական Մանչեսթրում հնչած պայթյունների համար, Լիբիայից ներգաղթյալ ընտանիքում ծնված, 22–ամյա երիտասարդ է՝ Սալման Աբեդի անունով: Վերջինս, այսինքն, ծնվել–մեծացել է Մանչեսթրում, սովորել տեղի դպրոցում և նույնիսկ Սալֆորդյան համալսարան է ընդունվել, որտեղ գործարար կառավարում է ուսումնասիրել: Այդուհանդերձ, մամուլի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ չնայած վերոնշյալ հաջողություններին՝ երիտասարդը անհասկանալի պատճառով թողել է ուսումը, պարզ չէ՝ ինչով է զբաղվել, և միակ տեղեկությունն այն է, որ նա ահաբեկչությունից ընդամենը 5 օր առաջ է վերադարձել Լիբիայից, որտեղ, հնարավոր է, ջիհադիստների ճամբարներում է կոնկրետ պատրաստվածություն անցել:
 
Երիտասարդի հարևանները ոստիկանությանը պատմել են, որ նա միայն վերջին շրջանում է տարօրինակ վարք դրսևորել: Օրինակ՝ փողոցում բարձրաձայն իսլամական աղոթք է կարդացել՝ հայտարարելով, թե կա միայն մեկ Աստված, և Մուհամմեդը նրա մարգարեն է: Իսկ մինչ այդ որևէ կերպ չի առանձնացել, ի տարբերություն ավագ եղբոր՝ Իսմայիլի, որ Դիդսբերիի մզկիթին կից դպրոցի դասատու է, մշտապես սովորական հագուստով է եղել: Կարճ ասած՝ ապրել է աննկատ, եթե վերջին տարօրինակությունները հաշվի չառնենք:
 
Ի դեպ, Մանչեսթրի բնակիչները դժգոհում են, որ պատահածը նաև ոստիկանության մեղքն է: Շրջանը, որտեղ ապրում է Աբեդիների ընտանիքը, Ուոլլի Ռենջն է, որը հայտնի է լիբիացի ներգաղթյալների կուտակմամբ և իսլամիստների գաղափարական պաշտպանությամբ: Մամուլը գրում է, թե հենց այստեղ է ձևավորվել ԼԻՌԽ–ը՝ Լիբիայի իսլամական ռազմական խմբակը, որը երկար տարիներ պայքարել է Մուամմար Քադդաֆիի ռեժիմի դեմ:
 
Ավելին՝ հենց այս խմբի անդամներից մեկն էր, որ Լիբիա վերադառնալով՝ Ալ–Քաիդայի առաջնորդ Այման ազ–Զավահիրիի ենթակայությամբ ահաբեկչական խումբ ձևավորեց այնտեղ: 2011–ին ողջ քաղաքը գիտեր, որ Մանչեսթրի լիբիական համայնքի նախագահ Սալահ Աբոաոբան հանգանականություն է անում Լիբիայի ահաբեկչական խմբավորման համար հենց այն մզկիթում, որի դպրոցում երիտասարդի եղբայրն է դասավանդում: Այստեղ է հիմնվել մահմեդական աղջիկների գիմնազիան, որի աշակերտուհիներ և երկվորյակ քույրեր Զոխրան ու Սալման 2014–ին փախան Սիրիա՝ ներգրավվելու ԴԱԻՇ–ի շարքերում:
 
Ընդ որում, քանի որ Սալմանը մտերիմ է եղել քույրերին, մամուլը ենթադրում է, թե գուցե տղային էլ է այն նույն մարդը հավաքագրել, որը քույրերին ու բազում բրիտանացիների է ԴԱԻՇ–ի գիրկը նետել: Այդ մարդու անունը Ռաֆաել Հոստի է, և ինչպես երևում է՝ ոստիկանները նոր–նոր են նրան փնտրում, ինչպես նաև՝ դեպքի հետ հնարավոր բոլոր առնչությունները պարզում: Մի բան, ինչի համար հանրությունը նորից է ոստիկանությանը մեղադրում և ինչի առիթով ՆԳ նախարար Էմբեր Ռադդն ակնարկել է, թե իրենք կկամենային կառավարել ինֆորմացիոն հոսքերը, որպեսզի ենթադրյալ ներգրավվածների դեպքում հանկարծակիության էլեմենտը պահպանվի: Հավելենք նաև, որ ամբողջ աշխարհն է այժմ ցավակցում Բրիտանիային և ի նշան համերաշխության՝ տեսարժան վայրերը լուսավորում նրա դրոշի գույներով:
 
Անգամ ԱՄԷ–ի Բուրջ Խալիֆա երկնաքերը, որ ավելի քան 800 մետր բարձրություն ունի, լուսավորվել է բրիտանական դրոշի գույներով։ Ժնևում զոհերի հիշատակը հարգելու համար կարմիր, կապույտ և սպիտակ գույներով է լուսավորվել Ժե–Դո շատրվանը, Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասները, Փարիզում՝ Էյֆելյան աշտարակը և այլն: Բոլորը միասնաբար պնդում են, որ բարբարոսներին չի հաջողվի կոտրել քաղաքակիրթ աշխարհի դիմադրությունը, բայց նաև ոչ ոք չգիտի՝ ինչպես վերջ տալ ահաբեկչությանը...
 
 
Գոհար Սիմոնյան
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another