Տրիպոլիում ձերբակալվել է Մանչեսթերի ահաբեկչության մեջ կասկածյվող Սալման Աբեդիի հայրը
INTERNATIONAL NEWSՏրիպոլիում ձերբակալվել է Մանչեսթերի ահաբեկչության գործով կասկածյալ Սալման Աբեդիի հայրը, հայտնում է AP-ն։
Գործակալության տվյալներով, Ռամադան Աբեդին ձերբակալվել է մայիսի 24-ին Տրիպոլիում հարցաքննության համար։ Ավելի վաղ Ռամադան Աբեդին հայտնել էր, որ իր որդին անմեղ է, նա նաեւ ասել էր, որ Սալմանը ծրագրում էր ուխտագնացություն Սաուդյան Արաբիա։ Ռամադանը Լիբիայի անվտանգության ուժերում մենեջեր էր աշխատում ու արտագաղթել է Բրիտանիա 1993-ին, բրիտանական իշխանություններից խնդրելով քաղաքական ապաստան, քանի որ Լիբիայում նրան կալանավորելու հրաման կար։
Սալմանի եղբայրները նույնպես ձերբակալված են։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր արենա» մարզադաշտում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ մահապարտ ահաբեկչի պայթյունի հետեւանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։



