Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հարկայինները կլուծարվեն

SOCIETY

ՀՐԱՊԱՐԱԿ / Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություն-բարեփոխումներ են: Նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ եւ դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Նախատեսվում է նաեւ կրճատել մաքսատների թվաքանակը եւ դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: Կոմիտեն հայտարարեց, որ սա նպատակաուղղված է հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք եւ նպատակային իրականացմանը:

Այս ամենի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում: 
Նման սոցիալական պայմաններում, նման գործազրկության մակարդակում թեկուզ մեկ աշխատատեղի կրճատումը ցավ է, ուր մնաց՝ 500 աշխատողինը:
Ընդ որում, եթե տարվա ընթացքում զանազան ոլորտներում օպտիմալացումների արդյունքում կրճատվում է մի քանի հազար աշխատատեղ, բայց փոխարենը կառավարությունը նրանց առաջարկելու ոչինչ չունի, իսկ տնտեսական առաջընթացի բացակայության պայմաններում այլ ոլորտներում էլ աշխատատեղ չի ստեղծվում, այս մարդիկ լրացնելու են աղքատների եւ արտագաղթողների շարքերը:

Սա հարցի մի կողմն է: Երկրորդ կողմում մեկ այլ հարց է, թե այս մարդկանց կամ նրանց մի մասի գործունեության արդյունքում քանի ընտանիք է զրկվել հացից: Չմոռանանք, որ խոսքը գնում է հարկային մարմինների մասին, որոնք վերածվել էին կոռուպցիայի առաջնային օղակների:

Մեր գյուղացի Մանվել Գեւորգյանը, որ երեք տարի առաջ խանութը փակել էր, իր խոսքով՝ «հարկայինի երեսից», հիմա հարցնում է՝ կարո՞ղ եմ ճշտել, էն երկու հոգին, որ իր ներվերը կերան, առողջությունը քայքայեցին, էդ 500-ի մե՞ջ են:

Մանվելը փոքր խանութ ուներ, մանր առեւտրով էր զբաղվում: Չնայած կառավարությունը որոշում ուներ մանր բիզնեսի մոտ ստուգում չանելու, թողնեն, որ շնչեն, սրանք գալիս էին, երկու ամիսը մեկ ինչ-որ բան «քերում», ասում՝ ՀԴՄ քիչ ես խփել, գոնե 50 հազար պետք է տուգանենք, կամ տուգանքի ահով գումար էին վերցնում: Նա էլ, որ ոչ օրենք գիտի կամ չի ուզում օրենքի հետ գործ ունենալ, տալիս էր ու տալիս: Հետո հասկացավ, որ ինքը պարզապես չի կարող առանց եկամուտ ունենալու գրպանները լայն բացել հարկայինի առաջ, խանութը փակեց ու միայն հողագործությամբ է երեք երեխաներին ու տարեց ծնողներին պահում:

Սամվել Հակոբյանը փոքրիկ գործարան ուներ, որ գործարան ասելն էլ ամոթ է: Արեւածաղկի, եգիպտացորենի տեսականի էր պատրաստում ու տալիս դպրոցամերձ խանութներին: Երբ նման գործ անողները շատացան, մրցակցությունն իրեն դուրս մղեց շուկայից, որին նպաստեցին հարկայինի աշխատողները: Հարկայինն էնքան ընկավ հետեւից, մինչեւ գործարանը փակվեց՝ Սամվելին թողնելով 2.3 մլն․ դրամ պարտքի եւ 400 հազար դրամ տուգանքի տակ: Հավաքեց ունեցածն ու գնաց Ուկրաինայում աշխատելու: Իսկ երբ սկսվեց պատերազմը, այնտեղից տեղափոխվեց Ղազախստան: Հետ գալու մասին չի էլ մտածում, չնայած որ գործերը լավ չեն:

շարունակությունը՝ կայքում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia