Գոհար Հարությունյանը «Միսս Հայաստանի» խնդիրների և չորրորդ հղիության մասին. Tert.am Life
LIFELife.tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 15–ին Երևանում կկայանա «Միսս Հայաստան 2017» մրցույթը, որը նոր կազմակերպիչներ ունի։ Տարիների դադարից հետո «Միսս Հայաստանը» կանցկացվի «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ։
Վերջին տարիներին զավեշտի առարկա դարձած մրցույթը Գոհարը նախատեսում է նորովի անցկացնել։ Այս հարցում նրան կօգնեն ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները։ Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարն անդրադարձել է հեղինակազրկված մրցույթին նոր շունչ հաղորդելու կարևորությանը։
«Ես շատ ցավում էի, որ «Միսս Հայաստանն» այդ ճակատագիրն ունեցավ։ Բոլորի աչքին լավ համբավ ունեցող մրցույթը հեղինակազրկվեց, քանի որ նախընտրական փուլերն անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ ձևով։ Մրցույթը ոչ պրոֆեսիոնալ էր` առանց մրցանակային ֆոնդի։ Կազմակերպվում էր շատ փոքր դահլիճում և առանց հետագա զարգացման։ Հաղթողը չի մասնակցել «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» մրցույթներին, ինչպես խոստացել էին։ Իմ կարծիքով` վերջին նորմալ մրցույթը եղել է 2003 թվականին, երբ հաղթեց Լուսինե Թովմասյանը»,– նկատեց Գոհարը։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։



