Շարունակվում է Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը
CULTUREՄայրաքաղաքի մշակութային կենտրոններում և դպրոցներում շարունակվում է մայիսի 16-ից մեկնարկած Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը:
10 անվանակարգում ընթացող մրցապայքարում արդեն իսկ կայացել են լարային, հարվածային, դաշնամուր, ազգային նվագարաններ, մեներգություն, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն և երգչախումբ մրցույթները:
Փառատոնը կամփոփվի մայիսի 27-ին, իսկ միավորների ընդհանուր հաշվարկով լավագույն ճանաչված 10 դպրոցները հունիսի 17-ին կայանալիք եզրափակիչ գալա-համերգի ժամանակ կպարգևատրվեն և կարժանանան հատուկ մրցանակների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



