Գիտնականները շոկոլադի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել
LIFEԴանիացի, ամերիկացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է սրտի այնպիսի լուրջ հիվանդության վտանգը, ինչպիսին Է թրթռացող անռիթմությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Heart գիտական հանդեսում:
Բժիշկները հիմնվել են այն հարցման տվյալների վրա, որը մի քանի տարի առաջ կատարվել Է դիետիկ սննդի վերաբերյալ: Դրան մասնակցել Է ավելի քան 55 հազար դանիացի: Հարցման մասնակիցներին, մասնավորապես, խնդրել են պատասխանել, թե նրանք որքան շոկոլադ են կանոնավորապես գործածում:
Այնուհետեւ գիտնականները տվյալները զուգադրել են գիտափորձին մասնակցողների հիվանդության պատմությունների հետ: Պարզվել Է, որ այլ բաներով հանդերձ, ինչպես կաթնային, այնպես Էլ մուգ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է թրթռացող անռիթմության զարգացման հավանականությունը, որով միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում:
Այսպես, այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով 30 գրամ շոկոլադ են ուտում շաբաթական մեկ անգամ, հիվանդանալու վտանգը կրճատվում Է 21 տոկոսով, մինչդեռ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու - երեք նման չափաժին են ուտում՝ 23 տոկոսով, պարզել են հետազոտողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



