Գերմանիան մեկ տարում 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի դաշնային կառավարությունը 2016 թվականին ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա: Այդ մասին հայտնել Է Rheinische Post թերթը:
Նշվում Է, որ 9,3 միլիարդը հատկացվել Է այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են փախստականների հետ: Դրանից 5,5 մլրդ եվրոն ծախսվել Է այն միգրանտներին աջակցելու վրա, որոնց փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումները դեռ քննարկվում են: Եվս 2 միլիարդ եվրո ծախսել են ինտեգրացման միջոցառումների վրա, 400 միլիոնը՝ հանրակացանների կառուցման եւ սարքավորման վրա:
Եվս 11 միլիարդ եվրո Է հատկացվել, որպեսզի կանխվի մարդկանց փախուստն իրենց երկրներից:
Փախստականների գործերի համակարգողի՝ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերի խոսքով, որը մեջբերում Է «Ինտերֆաքս»-ը, միգրանտների հոսքը Եվրոպա աստիճանաբար թուլանում Է: Մասնավորապես, կրճատվել Է ապաստան խնդրողների հոսքը Թուրքիայից եւ Հունաստանից: Չի ավելանում այն միգրանտների թիվը, որոնք Իտալիայում հայտնվում են Լիբիայից:
2015 թվականին մերձավորարեւելյան երկրներից Գերմանիա Է ժամանել շուրջ 1 մլն միգրանտ, 2016 թվականին փախստականների թիվը նվազել Է մինչեւ 280 հազար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



