Սիրիան իր օդուժը վերադարձնում Է ԱՄՆ-ի կողմից գրոհի ենթարկված Հոմսի նահանգի ավիաբազա. NBC
INTERNATIONAL NEWS Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ Էր հասցրել այս տարվա ապրիլին: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրների տվյալներով՝ սիրիացիները մասամբ ավարտվել են ամերիկյան հարվածից տուժած ավիահանգրվանի վերականգնման աշխատանքները: NBC-ի տվյալներով, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն այստեղ են ուղարկվել սիրիական ռազմաօդային ուժերի մի քանի Սու-22 եւ ՄիԳ-23 կործանիչներ:
«Շուտով նրանք կրկին կսկսեն թռիչքներ կատարել այնտեղից»,-հեռուստաալիքը մեջբերում Է աղբյուրներից մեկի խոսքը:
ԱՄՆ-ի ռազմաօովային ուժերի նավերը Շայրաթի ավիաբազան լույս ապրիլի 7-ի գիշերը գրոհել Էին Tomahawk թեւավոր հրթիռներով: Վաշինգտոնում հայտարարել են, որ գրոհը դարձել Է ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգի Խան-Շեյխունում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման պատասխանը, որի համար պատասխանատվությունն Արեւմուտքը բարդում Է Դամասկոսի վրա, հաԷորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



