Մանչեսթրի ահաբեկչությունից հետո շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է. Sky News
INTERNATIONAL NEWS Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է: Այդ մասին, ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, հայտարարել Է Մեծ Մանչեսթրի կոմսության առաղջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ 59-ից 64-ի Է հասել այն տուժածների թիվը, որոնց բուժօգնություն Է պահանջվել: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, վիճակագրության փոփոխությունը կապված Է նրանց հետ, ովքեր կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոցներ:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



