Երգչուհի Արիանա Գրանդեն ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել ԱՄՆ. The New York Post
INTERNATIONAL NEWSԱմերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ: Այդ մասին հայտնել Է The New York Post թերթը:
Նրա տվյալներով՝ 23-ամյա երգչուհին հոգեբանորեն դատարկված Է եւ «հուզականորեն կոտրված», մինչ այժմ ցնցահար վիճակում Է պատահածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ Էին եւ իր երկրպագուները:
Մայիսի 25 եւ եւ 26-ին պետք Է կայանային Արիանա Գրանդեի ելույթները Լոնդոնի The O2 Arena մարզդաշտում, ոը գտնվում Է Գրինվիչի թերակղզու ժամանցային համալիրի կենտրոնում: Սակայն երգչուհին որոշում Է ընդունել ընդհատել շրջագայությունը՝ ղեկավարվելով մեծ քանակությամբ հանդիսականների մասնակցությամբ հաջորդ համերգների անցկացման անվտանգության հարցերով, ինչպես նաեւ իր հոգեկան վիճակի պատճառով:
Ավելի վաղ Արիանա Գրանդեն ցավակցություն Է հայտնել Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին՝ գրառում անելով Twitter-ում: «Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,- գրել Է Գրանդեն:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



